Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Քրիստոնեական արժեքների և հակաքրիստոնեության (սատանիզմի) կռիվ է

Քրիստոնեական արժեքների և հակաքրիստոնեության (սատանիզմի) կռիվ է
01.06.2025 | 16:24

Թող ողջ իշխանական ապարատը, ՔՊ-ականները, ՔՊ-ամերձ մարդիկ, Նիկոլին հավատացողները լավ իմանան, որ գիտակցված, թե չգիտակցված, դիտավորյալ, թե խաբված քանդելով պետությունը, ազգային արժեքները ծառայում են սեկտանտներին։

Սա բացահայտ պայքար է Քրիստոնեական Հայաստանի դեմ, Քրիստոնեա Հայի դեմ։

Հիշեք սրանց գալը` Մայր Տաճարի գմբեթի խաչի կտրելը, «նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը, Արայիկ Հարությունյան կոչվածի բռնած պլակատը` «աղոթել չառաջարկեք, լավ աղոթած ե», Արսեն Թորոսյան կոչվածի բացահայտ հակաքրիստոնեական կեցվածքը... Եվ համադրեք այսօրվա արդեն բացահայտ արշավի հետ։

Հետաքրքրվեք, հարցրեք մարդկանց ովքեր աշխատում են կառավարական ապարատում, թե քանի բացահայտ սատանիստներ կան այնտեղ (լակոտ լուկուտներից բռնած):

Սա ոչ ֆանտաստիկա է, ոչ էլ դավադրության տեսություն, ոչ էլ Լեդի Գագայի հայտնի տեսահելովակն էր զուգադիպություն։

Սա չարիքի մարտահրավեր է, ուղղված Հայկական արժեքների ու Հայ ժողովրդի դեմ։

Այս կռվում պարտվել, կնշանակի` Հայաստանը վերածել Կուբայի, որտեղ կտիրի թմրամոլությունը, այլասերումն ու ամենաթողությունը։

Պայմանական` խաչը կվերափոխվի ՁԻԱՀ-ի (սպիդ) սիմվոլի։

Սա է այն իրականությունը, որի մեջ հայտնվել ենք մենք։

Նորից եմ ասում՝ ովքեր այսօր գիտակցված կամ չգիտակցված, այս կամ այն կերպ այս սեկտանտներին մոտ են, թող գիտակցեն, որ իրենց նպաստն են ունենում այն դավադրանքին, որն ուղղված է Քրիստոնյա Հայաստանի դեմ։

Այս տեմպերով` սպասեք նոր աղետների։

Աստված օգնական Հայաստան աշխարհին և Հայ ժողովրդին։

Մկրտիչ ՍԱՂՈՅԱՆ

Դիտվել է՝ 5041

Մեկնաբանություններ